Search
Close this search box.

ՖՈՏՈ. 3-ամյա որդու մարմինը ճամպրուկով նետած կինը ձերբակալվել է

Իրավապահները ձերբակալել են 1997 թվականին ծնված կնոջ, որը հունիսի վերջին ճամպրուկով նետել էր իր 3-ամյա որդու մարմինը, ֆեյսբուքյան  իր էջում  հայտնել է Ազգային ոստիկանության պետի տեղակալ Վյաչեսլավ Աբրոսկինը, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը:

«Սովորական քաղաքացիների օգնության շնորհիվ միայն այսօր՝  երեխայի մահվանից մեկ ամիս անց, գնտվել է այն  կինը, որն իր հարազատ երեխային՝ 3-ամյա փոքրիկին, որպես անպետք աղբ ճամպրուկով դեն է նետել: Նրան չեմ կարող մայր անվանել: Շնորհակալություն մեր բարեսիրտ քաղաքացիներին օգնության համար», — գրել է Վյաչեսլավ Աբրոսկինը:

Տղայի մարմինը գտել են ճամպրուկի մեջ Չեռնովցիում, մայրը նրան դեն է նետել մահից մի քանի օր անց: Մահացած երեխայի մարմնով ճամպրուկը գտել են հունիսի վերջին Չեռնովցիում՝ թփերի մեջ: Երեխայի դիակը փաթաթված է եղել ծածկոցով: Ոստիկանությունը կանխամտածված սպանության փաստով քրեական վարույթ է սկսել: