Search
Close this search box.

Մեսսին որակազրկվել է 3 ամսով

Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (ԿՈՆՄԵԲՈԼ) 3 ամսով որակազրկել և տուգանել է Արգենտինայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիին։ Մեսսին մինչ նոյեմբեր չի մասնակցի ո՛չ պաշտոնական, ո՛չ էլ ընկերական խաղերին։

Նա բաց կթողնի Չիլիի, Մեքսիկաjի, Գերմանիայի հավաքականների հետ ընկերական հանդիպումները, ինչպես նաև 2022-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկը։ Մեսսին նաև տուգանվել է 50 հազար դոլարով։

Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի՝ Բրազիլիայի դեմ խաղից (0-2) հետո Մեսսին մրցաշարն անվանել է կոռումպացված, ինչից հետո չի մասնակցել բրոնզե մեդալների պարգևատրման արարողությանը։