Search
Close this search box.

Երեք անձ ձերբակալվել է պայթյունի դեպքով

«Երեք անձ ձերբակալվել է Երևան-Սևան մայրուղում գրանցված պայթյունի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում»։ Այս մասին «Հրապարակ»-ին տեղեկացրեց Քննչական կոմիտեի լրատվության հետ վարչության պետ Նաիրա Հարությունյանը։

Հիշեցնենք, որ երեկվա այդ պայթյունի հետևանքով վնասվել էին նշված վայրում կայանված Range Rover մակնիշի և Nissan մակինիշ ավտոմեքենաները։ Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելո» մականվամբ՝ Մելիք Մանուկյանին։