Search
Close this search box.

Մայրը սպանել է իր երկու մանկահասակ դուստրերին

Անգլիայի դատարանը մեղավոր է ճանաչել 23-ամյա Լուիզ Փորթոնին, որը սպանել էր իր երկու մանկահասակ դուստրերին, որոնք խանգարում էին «կարգավորել սեփական ինտիմ կյանքը», հայտնում է Fox News-ը:

Նշվում է, որ դատավճռի համաձայն՝ Փորթոնը կարող է դատավճիռը բողոքարկել 32 տարի հետո:

Փորթոնը 3 շաբաթում սպանել է 3-ամյա Լեքսի Դրեյփերին եւ 17-ամսական Սքարլեթ Վոննին: Ոստիկանությունից հայտնել են, որ երեխաներին խեղդել էին:

Այսպիսի հրեշավոր հանցագործության պատճառը երեխաների մոր համացանցային ծանոթությունն էր տղամարդու հետ, որը համաձայնվել էր նրան վճարել ինտիմ հանդիպումների համար:

Դատարանը հաստատված է համարել, որ կինն իր մանկահասակ դուստրերին սպանել է, քանի որ «նրանք խանգարում էին նրան անել այն, ինչ ցանկանում է, երբ ցանկանում է եւ ում հետ ցանկանում է»: