Search
Close this search box.

Քամի, անձրև, ամպրոպ. եղանակը Հայաստանում և Արցախում

«Այսօր ժամը 18։00 դրությամբ , երեկվա նույն ժամի հետ համեմատ օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում նվազել է 6-8 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում , Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով։ Եթե Երևանում երեկ 18։00-ին +38․․․+39 աստիճան էր, ապա այսօր օդի ջերմաստիճանը նույն ժամին +30․․․+31 աստիճան է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 2-ի ցերեկը, 3-7-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 2, 3-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկը կնվազի 8-10, մյուս շրջաններում` 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 2-3-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։