Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են սպանում «Յապոնչիկ»-ի իրավահաջորդ «օրենքով գող»-ին

Զապորոժիեյում գտնվող առանձնատներից մեկում սպանել են «օրենքով գող» Ալեքսեյ Պետրովին (Պետրիկ, Լենյա Խիտրով)։ Մարդասպանները երկու ուժեղ տղամարդիկ էին, ովքեր սառնասրտորեն սպանել են Պետրովին և անհապաղ անհետացել։ Ենթադրվում է, որ զոհը Մոսկվայի սլավոնական հանցավոր կլանի առաջնորդ էր։ Ինչպես հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները, Պետրովը զբաղվել է Սև լեռան աղբանոցում կուտակված արդյունաբերական թափոնների իրացմամբ։

2009 թվականին «օրենքով գողեր»-ի հավաքից հետո Պետրիկին անվանել են Վյաչեսլավ Իվանկովի՝ «Յապոնչիկ»-ի իրավահաջորդ։ Ներկայումս քննիչներն աշխատում են դեպքի վայրում։ Հարուցվել է քրեական գործ «դիտավորյալ սպանություն» հոդվածով։

https://youtu.be/dO81xwvfAko

https://youtu.be/6CkUdeTeIvc