Search
Close this search box.

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում․ 34-ամյա տղամարդը մտել է Ոստիկանության Գորիսի բաժին և սպառնացել Ֆ-1 տեսակի նռնակով պայթեցնել բոլորին

Երեկ, օգոստոսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում մի քաղաքացի նռնակի նմանվող առարկայով մտել է Ոստիկանության Գորիսի բաժին և սպառնացել, որ դրանով պայթեցնելու է շենքը։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության ծառայողները տևական ժամանակ բացատրական աշխատանքներ են կատարել այդ քաղաքացու հետ, սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, նա 2 ոտքը դրել էր մի կոշիկի մեջ և չէր կատարում ոստիկանների պահանջը․ այն է՝ ինքնակամ հանձնվել։

Ոստիկանության ծառայողներն, այլ ելք չունենալով, հարկադրանքի միջոցներ կիրառելու արդյունքում կարողացել են նրա ձեռքի ափի միջից վերցնել Ֆ-1 տեսակի նռնակը։
Փաստի առթիվ Ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Կայքի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Գորիսի բնակիչ 34-ամյա Արմեն Պողոսյանն է։ Ծանուցում.