Search
Close this search box.

Կոտայքի մարզում կինը կախվել է ծառից. ամուսինը տեսել է ու կտրել թելը

Կոտայքի մարզում երեկ՝ օգոստոսի 1–ին տարեց կինն ինքնասպանության փորձ է կատարել։

Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 14։45–ին Գառնիի ամբուլատոր կենտրոնից հաղորդում է ստացվել, որ 71–ամյա կինը իրենց տան բակում ծառից կախվել է։

Դեպքի վայր ժամանած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 13–ի սահմաններում տան բակում գտնվող ծառից հակի թելով կախվելու պահին կնոջը հայտնաբերել է նրա ամուսինը, իջեցրել և տեղափոխել հիվանդանոց։ Բժիշկները պայքարում են կնոջ կյանքը փրկելու համար։

Դեպքի հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր։