Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ողբերգական դեպք Երևանում. ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության աշխատակցի դին

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քնական բաժնի ավագ քննիչ Վազգեն վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 31-ին, Երևանում տեղի ունեցած հանկարծամահության փաստով։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝  ժամը 10։40-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Էրեբունի փողոցի 22 շենքի մոտ՝ ավտոմեքենայում, տղամարդու դի կա։

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի մոտ՝ Volkswagen մակնիշի 01 VV 080 համարանիշի ավտոմեքենայի սրահում, ղեկի մոտ, հայտնաբերել են Էդգար Տ.-ի դին։ Դեպքի վայր ժամանած դատաբժիշկը հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։

Կայքի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունում։