Search
Close this search box.

40-ամյա տղամարդուն դանակահարել էր եղբայրը

Հուլիսի 31-ին, ժամը 13-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «որովայնի և կրծքավանդակի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Դեմիրճյան փողոցի բնակիչ, 40-ամյա մի տղամարդ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա կենցաղային հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել եղբոր հետ, որն էլ խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Եղբայրը բերման է ենթարկվել բաժին և ներկայացրել հանցագործության գործիք դանակը:
Նախապատրաստվում են նյութեր: