Search
Close this search box.

ԱՄՆ-ը տեղեկություն է ստացել Ուսամա բեն Լադենի որդու մահվան մասին

ԱՄՆ-ը տեղեկություն է ստացել Ուսամա բեն Լադենի որդու՝ Համզայի մահվան մասին, հաղորդում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Հեռուստաալիքը մանրամասներ չի հայտնում, թե երբ եւ որտեղ է մահացել Համզա բեն Լադենը: Դեռեւս հայտնի չէ՝ պաշտոնապես կհաստատի արդյոք ԱՄՆ-ը Համզայի մահը:

Համզա բեն Լադենը ծնվել է ենթադրաբար 1989թ.: Երբ նրա հայրը 1996թ. Աֆղանստան է մեկնել եւ պատերազմ հայտարարել ԱՄՆ-ի դեմ, Համզան միացել է նրան:

Համզան Ուսամա բեն Լադենի՝ ողջ մնացած 3 կանանցից մեկի՝ Հայրիի Սաբարի որդին է: Սաբարն ապրել է նրանց հետ Աբբոտտաբադում՝ պակիստանական ռազմաբազայից ոչ հեռու:

Համզա բեն Լադենին «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Այման Ալ-Զավահիրիի տեղակալ են համարում: