Search
Close this search box.

Կալավան համայնքի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանը կնշանակվի ՀՀ վարչապետի խորհրդական․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կալավան համայնքի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանին կնշանակի ՀՀ վարչապետի խորհրդական, վարչապետը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

Նա, մասնավորապես, գրել է. «Որպես օրվա ամփոփում. Կալավանի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանի հետ պայմանավորվեցինք, որ նա 1-2 ամսվա ընթացքում կավարտի ընթացիկ գործերը և կնշանակվի ՀՀ վարչապետի խորհրդական՝ Կալավանի փորձը Հայաստանի այլ գյուղերում տարածելու առաքելությամբ»:

Հիշեցնենք, որ արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել էր Կալավան համայնք, որտեղ էլ գյուղի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանը պատմել է գյուղի զարգացման, հյուրատներ կառուցելու մասին։