Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. 36-ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է բետոնե հենապատին. կան վիրավորներ. 8 ամսական հղի կնոջ չծնված երեխան մահացել է

Այսօր՝ հուլիսի 31-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Արդվի գյուղի բնակիչ՝ 36-ամյա Սերյոժա Վերանյանը իր վարած Volkswagen Vento մակնիշի 35 OQ 119 համարանիշի ավտոմեքենայով Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհի 30 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի բետոնե հենապատին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ վարորդի համագյուղացի, 31-ամյա Արաքս Մխիթարյանը, Մարգահովիտ գյուղի բնակիչ՝ 7-ամյա Արթուր Պոստոլոկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն։

Կայքի տեղեկություններով՝ վիրավոր Ա. Մխիթարյանը վարորդ Ս. Վերանյանի կինն է, ով եղել է հղի ու վթարի հետևանքով 8 ամսական պտուղը մահացել է, իսկ Ա. Մխիթարյանին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարականով Երևանից ժամանած հատուկ ուղղաթիռով տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։