Search
Close this search box.

Սբ. Սարգիս եկեղեցու մոտ տեղի է ունեցել վիճաբանություն. բերման են ենթարկվել 2 անձ

ՀՀ ոստիկանությանը հուլիսի 30-ին՝ ժամը 19.23-ին, զանգահարել է մի քաղաքացի և հայտնել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ արյունոտ մարդ է ընկած:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից,  ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 40-ամյա մի տղամարդու, որը հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 18-ին, Հրազդանի կիրճում, վիճաբանության ժամանակ, երկու անձ ձեռքերով, ոտքերով և այլ առարկաներով հարվածներ են հասցրել իր դեմքին, գլխին ու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, նաև գողացել են իր բջջային հեռախոսը:

Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է նրանց ինքնությունը. մշտական բնակության վայր չունեցող 33-ամյա և 41-ամյա տղամարդիկ ժամը 21-ին բերման են ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:  Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: