Search
Close this search box.

Երվանդ Ղազանչյանի հուղարկավորության կազմակերպման համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Սուրբ Սահակ», «Սուրբ Մեսրոպ» շքանշանակիր, Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով, հայտնում են ՀՀ կառավարությունից։

Երվանդ Ղազանչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 1-ին՝ ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Վերջին հրաժեշտը` օգոստոսի 2-ին՝ ժամը 12:00-14:00-ն, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

Հուղարկավորությունը` Կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ 2-րդ մուտք՝ Վարդաշենի կողմից):

Հիշեցնենք՝ 82 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը: