Search
Close this search box.

Զվարթնոց օդանավակայանին մոտենալու ընթացքում Բոինգ 737 օդանավին հեռակառավարվող անօդաչու սարք է մոտեցել

Սույն թվականի հուլիսի 19-ին Երևան ուղևորվող B737 օդանավի անձնակազմը Երևանի Զվարթնոց օդանավակայան մոտեցման գործընթացի իրականացման ժամանակ, գտնվելով Արմավիրի մարզի Դալարիկ համայնքի շրջակայքում` գետնի մակերևույթից շուրջ 1000 մետր բարձրության վրա (մոտ 1900 մետր բացարձակ բարձրության), զեկուցել է օդանավից ձախ հատվածում նույն բարձրության և բավականին մոտ գտնվող հեռակառավարվող անօդաչու համակարգի (DRONE) վերաբերյալ, հայտնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

Չարտոնված և օդային երթևեկության սպասարկման մարմնի թռիչքատեղեկատվական կենտրոնի հետ չհամաձայնեցված թռիչքները պարունակում են անխուսափելի վտանգներ և ռիսկեր, որոնք կարող են պատճառ հանդիսանալ անդառնալի հետևանքների։

Խնդրում և հորդորում ենք Անօդաչու թռչող համակարգերը շահագործել համաձայն 2007 թվականի ապրիլի 11-ի թիվ 56-ն (վերջին թարմեցում՝ 2016 թվականի հունիսի 17-ի թիվ 100-Ն) հրամանով սահմանված դրույթների և խստորեն պահպանել թռիչքի համար թույլատրելի բարձրությունները և վայրերը։