Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեղավորները կպատժվեն». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անթույլատրել վիճակում, սանիտարահիգիենիկ նորմերի խախտմամբ մսի տեղափոխման հարցով ՀՀ պաշտպանության նախարարի կողմից նշանակվել է ծառայողական քննություն։ Մեղավորները, միանշանակ, կպատժվեն։ Նաև նման դեպքերից խուսափելու համար լավագույն լուծումը սննդի ապահովման կարգը փոխել է պետք, որը առաջարկում ենք»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ «Շանթնյուզ»-ը տեսանյութ էր տարածել, որտեղ զինվորների համար միսը տեղափոխվում էր առանց ծածկի, կիզիչ արևի տակ: