Search
Close this search box.

ՀՀ նախագահը զոհված զինծառայողին պարգևատրեց Մարտական ծառայության մեդալով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով,Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Արայիկի Բուլղադարյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր.

Հուլիսի 28-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Արման Արայիկի Բուլղադարյանը: Նոյեմբերյանի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին Ա. Բուլղադարյանը մահացել է:

Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: