Search
Close this search box.

Տիգրան Մեծի պողոտայում մեքենաներ են բախվել. վիրավորին հասցրել են թիվ 1 հիվանդանոցային համալիր

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 31-ին, ժամը 01։58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում՝ «Երեւան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 3 ավտոմեքենա, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 10 հասցեում գտնվող «Երեւան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Ա.Հ., ծնված 1975 թ․) եւ «Mercedes 600» (վարորդ՝ Վ.Հ., ծնված 1979 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Ա․Հ.-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները։