Search
Close this search box.

Հանձնարարվել է կազմել իշխանություններին ամենաշատը քննադատող լրատվականների եւ օգտատերերի ցանկը

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանական «ագիտպրոպը» նորանոր մեթոդներ է մտմտում սոցցանցերում ու լրատվականներում կառավարելի կամ գոնե, ինչպես մեր աղբյուրը նշեց, «տանելի» տեղեկատվական մթնոլորտ ապահովելու համար։

Մասնավորաբար, ըստ նույն աղբյուրի, համապատասխան օղակներին հանձնարարական է իջեցվել, որպեսզի մշտադիտարկում անցկացնեն եւ ամփոփ ներկայացնեն իշխանություններին ամենաշատը քննադատող լրատվականների եւ օգտատերերի ցանկը։

Հանձնարարվել է նաեւ այդ օգտատերերի էջերին «սպամ» ուղարկել, «բողոքել» ու արգելափակել, իսկ կայքերի ֆեյսբուքյան էջերի դեպքում նման հարձակումների դեպքում խնդիրներ են ծագում նաեւ ՖԲ-ում գովազդ տեղադրելու առումով, ինչը գցում է դիտումների քանակն ու, ըստ այդմ, ֆինանսական վնասներ պատճառում»: