Search
Close this search box.

Գայի պողոտայում այս գիշեր BMW-ն վրաերթի է ենթարկել 24-ամյա երիտասարդին. Նա հիվանդանոցում մահացել է

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 30-ին, ժամը 00:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գայի պողոտայի թիվ 16/45 շենքի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Ն.Պ.-ին (ծնված 1995 թ.):

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Ն.Պ.-ին, ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ և գրանցվել է վերջինիս մահը: