Search
Close this search box.

Թուրքմենստանում ձերբակալում են նախագահի մահվան մասին լուրեր տարածողներին

Թուրքմենստանում առնվազն 3 քաղաքացի ձերբակալվել է երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդի մահվան մասին լուրեր տարածելու մեղադրանքով, գրում է «Хроника Туркменистана»-ը:

Հրատարակության տվյալներով՝ Աշխաբադում ու մարզերում ուժային կառույցներն իրականացնում են ծառայության ուժեղացված ռեժիմ՝ նախագահի մահվան և առողջության մասին սին հաղորդումների դեմ պայքար իրականացնելու նպատակով: