Search
Close this search box.

ՖՈՏՈ. Արագածոտնի մարզում 47-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 42-ամյա հետիոտնի. վերջինս տեղում մահացել է

Հուլիսի 28-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 02:50-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 47-ամյա Արմեն Բ.-ն իր վարած Opel մակնիշի 35 GX 845 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 77 կմ հատվածում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածավան գյուղի բնակիչ, 42-ամյա Վարդիթեր Հ.-ին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է ոստիկանություն և շտապօգնություն: Դեպքի վայր ժամանած Թալինի հիվանդանոցի բժիշկներն արձանագրել են վրաերթի ենթարկվածի մահը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թալինի բաժնի հատուկ պահպանվող տարածք: