Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ֆիլիպ Կիրկորովը տեղաշարժվում է Իլհամ Ալիևի ինքնաթիռով. Գագիկ Համբարյան

Իրեն ռուսաստանյան էստրադայի թագավոր հռչակած Ֆիլիպ Կիրկորովը վերջին օրերին տեղաշարժվում է Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի ինքնաթիռով, որի վերաբերյալ տեղեկատվությունը հենց նույն Կիրկորովը բավական մանրամասն տեղադրում է իր instagram-յան էջում…Սույն ազգուրաց տականքը, ում հայրը ամեն քայլափոխին հայտարարում է, որ նա հայ է, բայց, ըստ որդու, չգիտես ինչպես ազգությամբ հայ հորից և հրեա մորից բուլղարացի է ծնվել, վերջին շրջանում բավական ակտիվ զբաղված է ապշերոնյան սուլթանիկության և նրա բռնապետիկի ակտիվ գովազդով…

Պատահական չէ նաև այն, որ Իլհամ բաբայի նախկին փեսայի՝ Էմին Աղալարովի կողմից Բաքվում անցկացվող ամենամյա «Տափ» փառատոնին Ֆիլիպ Կիրկորովն այս տարի մասնակցելով երկրորդ անգամ Սոչիից ժամանել է Ադրեջանի նախագահին սպասարկող ինքնաթիռով՝ իր instagram-յան էջի հետևորդներին մանրամասն ներկայացնելով ինքնաթիռի ներքին ինտերիերը և հատկապես Իլհամ Ալիևի ննջարանը…Հավելեմ, որ Բաքվից Մոնակո Կիրկորովը ևս մեկնել է նույն ինքնաթիռով…
Ստացվում է, որ ռուսական էստրադայի իր թրքասիրությունը չթաքցնող, սակայն իր հայկական արմատներն ուրացող սույն կերպարն այնքան կարևոր անձ է Ադրբեջանի մազութոտված բռնապետի համար, որ սրան Բաքու բերում ու տանում են ոչ ավել ոչ պակաս Իլհամ Ալիևի ինքնաթիռով…

Չեմ զարմանա, եթե պարզվի, որ բացի ահռելի գումարներից, որը Բաքուն մեծ հաճույքով վճարում է ազգուրաց Կիրկորովին Ադրբեջանը և հատկապես Բաքուն գովազդելու համար,ազեր-կոյունլուներին և Կիրկորովին միավորում են նույն նախասիրությունները՝ «հետույքասիրությունը»…

Ի դեպ, համացանցում տեղեկություններ էին պտտվում, իբրև թե 2017 թ-ի փետրվարին նույն այս ինքնաթիռով Մինսկից Բաքու էր տեղափոխվել հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը՝ Ալիևների ընտանիքի անձնական թշնամին…Դա չի համապատասխանում իրականությանը… Լապշինին Բելառուսի մայրաքաղաքից Բաքու տեղափոխել էին Ադրբեջանի առաջին փոխնախագահ և համատեղությամբ Իլհամ բաբայի կնոջ դերը ստանձնած Մեհրիբան Ալիևայի և նրանց հայատյաց դուրսպրծուկներին սպասարող ինքաթիռով, որով «սառցե դիցուհի» Մեհրիբանը և նրա մտավոր հետամնաց և խելագար լածիրակ լակոտները շատ են սիրում շոփինգի մեկնել աշխարհի տարբեր երկրներ…

Գագիկ Համբարյան