Search
Close this search box.

Սանկտ Պետերբուրգի կոյուղիներից մեկում հայտնաբերվել է հայտնի բլոգերի դին

Սանկտ Պետերբուրգում մահացել է հայտնի բլոգեր, YouTube-ում «Road to film» ալիքի հեղինակը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Երկու տղամարդկանց մարմինները հայտնաբերվել են Կարպովկա գետի ափին գտնվող կոյուղու կոլեկտորում»,-հայտարարել է գործակալության աղբյուրը:

Տեղի ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, տղամարդիկ մոտավորապես 5 մետր խորությամբ կոյուղու կոլեկտոր են մտել, որպեսզի նկարահանեն հերթական տեսանյութը, որից հետո նրանց հետ կապն ընդհատվել է:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։