Search
Close this search box.

ՖՈՏՈ. Իշխանությունները Բաթումիի Սուրբ Փրկիչ կաթողիկե եկեղեցին հանձնել են վրաց ուղղափառ եկեղեցուն

Աջարիայի մշակութային ժառանգության պահպանման գործակալության կազմակերպմամբ եւ «Քարթու» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ սկսվել է ք․ Բաթումիի Կ․Գամսախուրդիայի փ․  N35-ում գտնվող Սուրբ Փրկիչ հայ կաթողիկե  եկեղեցու (Սբ․ Թեոդորե Աջարեցու)  վերանորոգման աշխատանքները  (բյուջե- 700000լարի), որը իշխանությունները հանձնել են վրաց ուղղափառ եկեղեցուն, գրում է akhaltskha.net-ը։

Վերանորոգման նախագիծը Աջարիայի մշակութային ժառանգության  պահպանման գործակալությունը  ձեռք է բերել 2017 թվականին։ Տաճարը կառուցվել է XIX դարում։ Սովետական շրջանում այն  վերածվեց մարզասրահի։ Ներկայումս այն հանձնվել եւ պատկանում է վրաց ուղղափառ եկեղեցուն։

Նախօրեին Աջարիայի Կրթության, մշակույթի եւ Սպորտի նախարար Մաիա Խաջիշվիլին եւ գործակալության ղեկավար Զաուր Ախվլեդիանին ուսումնասիրեցին ընթացող շինարարական աշխատանքները։