Search
Close this search box.

«Մինչև 2020-ի աշուն բոլոր պոստերում ջրամատակարարում է լինելու». ԱԽ քարտուղար

Այսօրվա ասուլիսի ժամանակ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, խոսելով ռազմական ոլորտում անվտանգության մասին, նշել է, որ ՀՀ-ն նոր սպառազինություն է ձեռք բերել. «Հրապարակային խոսվել է «ՍՈՒ»-ի մասին. 2019 թվականի վերջին «ՍՈւ»-երը պատրաստ կլինեն, 2020-ին արդեն ձեռք կբերենք: Մնացած այլ սպառազինությունների մասին, կարծում եմ, Պաշտպանության նախարարությունը կխոսի, եթե անհրաժեշտություն լինի»:

ԱԽ-ի դեկտեմբերին կայացրած որոշումով, քարտուղարի խոսքով, լուծվել են զորացրված բոլոր սպաների բնակարանային խնդիրները:

Արմեն Գրիգորյանն անդրադարձավ նաև սահմանային գոտում ջրամատակարարման խնդրին. «Արդեն ունենք քաղաքական որոշում, որ մինչև 2020 թվականի հոկտեմբեր, բոլոր պոստերում ջրամատակարարում է լինելու»,- հայտարարեց նա: