Search
Close this search box.

«Որոշակի խնդիրներ եղել են, բայց դրանք արդեն անցյալում են». ԱԽ քարտուղարը՝ Երևան-Ստեփանակերտ հարաբերությունների մասին

«Երևան-Ստեփանակերտ հարաբերություններն այս պահին գտնվում են շատ լավ վիճակում, որոշակի խնդիրներ եղել են, բայց այդ խնդիրներն արդեն անցյալում են»,- հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ օրինակ բերելով այն հանգամանքը, որ շուտով Արցախում կմեկնարկեն Համահայկական խաղերը:

Քարտուղարը նաև նշեց, որ հայկական երկու հանրապետությունների անվտանգության միջավայրը միասնական է. «Հաշվի առնելով այդ միասնականության հանգամանքը՝ անհրաժեշտություն կա, որ համատեղ մտածենք այն բոլոր սպառնալիքների մասին, որոնք գոյություն ունեն, կարողանանք ֆիքսել դրանք և հասկանալ, թե ինչպես ենք կարողանալու քայլեր ձեռնարկել չեզոքացենու համար»,- ասաց Գրիգորյանը: