Search
Close this search box.

Ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը

Վրաստանում ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին, հաղորդում է «Рустави-2» հեռուստաալիքը՝ հղում կատարելով Վրաստանի ՆԳՆ-ին:
ՆԳՆ-ն հաստատել է, որ խմբակային բռնության կազմակերպման մեղադրանքով նա ձերբակալվել է։ Քրեական գործը վերաբերում է հունիսի 20-20-ին Ռուսթավելի պողոտայում խորհրդարանի դիմաց բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանների դեմ կիրառված բռնությանը:
Պաշտպանության նախկին նախարարին սպառնում է 4-6 տարվա ազատազրկում: Ձերբակալվել է նաև ակցիայի 4 այլ մասնակից: ՆԳՆ-ն հայտնում է, որ խումբն իրեն ագրեսիվ է դրսևորել, ոստիկաններից խլել վահանները, ապա ծեծել նրանց այդ վահաններով:
Այս մեղադրանքով արդեն ձերբակալվել է 17 մարդ, ներառյալ՝ խորհրդարանի անդամ Նիկա Մելիան: