Search
Close this search box.

«Խնդրում եմ, հաստատել կամ հերքել». պատգամավոր Արման Աբովյանը դիմել է Զարուհի Բաթոյանին

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը գրավոր ընթացակարգով դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին: Պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.

Հարգելինե՛րս,
Քիչ առաջ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին ուղարկել եմ հարցում, ըստ որի՝ ցանկանում եմ ստանալ բազմաթիվ քաղաքացիների հուզող հարցի պատասխան:
Երեկ մամուլում տեղ գտած «Կառուցվածքային ի՞նչ փոփոխություններ են թաքցնում» հոդվածում ասվում էր, որ նախարարությունում գործելու է վարչություն, որը բաղկացած է 3 բաժիններից, որոնցից մեկի անվանումն է՝ Գենդերային հավասարության և սեռական բռնության ենթարկված անձանց հիմնահարցերի բաժին:
Լիահույս եմ, որ օրենքով սահմանված կարգով տիկին նախարարից կստանամ քաղաքացիների և իմ հետևյալ հարցերի պատասխանը՝ ինչ գործառույթներ ունի մասնավորապես այդ բաժինը ( 3):