Search
Close this search box.

Հույսեր չփայփայեք, չի վավերացվելու. ԲՀԿ-ական պատգամավորը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին

ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բայց զգացել եք, թե ինչպես է արդարացի հանրային աղմուկը տխրահռչակ Ստամբուլյան Կոնվենցիայի շուրջ ստիպեց հազար ու մի «պռադվինուտի կոնվենչիստների» խառնվել իրար։

Խոսքը բնավ չի գնում այն մարդկանց մասին, որոնք ի զորու են վարել բաց և ազնիվ բանավեճ այս հարցի շուրջ, խոսքը այն սուտասանների մասին է, որոնք ճարահատված սկսել էժանագին տեղեկատվական մանիպուլյացիաներով զբաղվել, փորձելով մոլորեցնել հասարակությանը։ Ուրեմն` բոլոր նրանք, ովքեր համարում են, որ հայերը ի զորու չեն հասկանալ բոլոր տխմար տողատակերը, որոնք գոյություն ունեն Կոնվենցիայի մեջ, իրանց սպասում է շատ դաժան հիասթափություն։ Ասեմ ավելին` որ հանկարծ միամիտ մի օր այդ Կոնվենցիան հասնի Ազգային Ժողով, ապա ես համոզված եմ այնպիսի հանրային բողոքի ալիք կբարձրանա, որ ոչ ոքին քիչ չի թվա։

Իմիջայլոց, այն պահից սկսած, երբ կմեկնարկի Ստամբուլյան Կոնվենցիայի հերթական տեղեկատվական գովազդային արշավը, ես պարզապես կսկսեմ տեղադրել իմ էջում Կոնվենցիայում տեղ գտած դրույթները, որակավորումները և ՀՀ ակնկալիք պարտավորությունները…անխտիր Կոնվենցիայի ամեն տառը և ստորակետը քննարկվելու է և հանրայնացվելու է։

Նենց որ, հույսեր չփայփայեք, չի վավերացվելու։

ՀԳ. Մի խաղացեք մարդկանց պատվի և ինքնասիրության հետ, պարզապես մի՛ խաղացեք ։