Search
Close this search box.

ՌԴ հատուկջոկատայինի սպանության գործով հետախուզվողը հայտնաբերվել և կալանավորվել է.Դատախազություն

ւկջոկատայինի սպանության գործով հետախուզվողը հայտնաբերվել և կալանավորվել է.Դատախազություն
13:13 • 24.07.19

ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ
ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գործի շրջանակներում հետախուզվող անձանցից մեկը հայտնաբերվել է Հայաստանում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Գործով անցնող անձանցից մեկը հայտնաբերվել է Հայաստանում և կալանավորվել»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ դիմել են ռուս իրավապահներին, որպեսզի քրեական գործը փոխանցեն հայկական կողմին՝ ՀՀ–ում քրեական հետապնդում սկսելու համար:

Հիշեցնենք, որ Նիկիտա Բելյանկինը մահացել է հունիսին՝ միջամտելով մերձմոսկովյան Պուտիլկովո շրջանում տեղի ունեցող ծեծկռտուքին և փորձելով պաշտպանել անհայտ տղամարդուն, որը ծեծի էր ենթարկվել 10 մարդու կողմից: Բելյանկինը դանակի հարված է ստացել, որը մահացու է եղել:

«Մոսկովսկիյ կոմսոմոլեց»-ն ավելի վաղ գրել էր, որ գործի շրջանակում ձերբակալվել են ՀՀ քաղաքացի Նարեկ Ստեփանյանը (ծնված 1992 թվականին), որը «Բիր Հաուս»-ում բարմեն էր աշխատում, մոսկվաբնակ տնտեսագետ Սուրեն Մարկոսյանը (1978թ.) և գործազուրկ Սերգեյ Խոջաևը (1977թ.): Ավելի ուշ Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի քաղաքային դատարանի որոշմամբ՝ բավարարվել էր կասկածյալ Համլետ Ռոմիկի Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին միջնորդությունը: