Search
Close this search box.

Կրկին լավ լուր՝ նախարար Արայիկ Հարությունյանից

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մեդալներ ունենք

Երեկ Լոնդոնում ավարտվեց մաթեմատիկայի միջազգային օլիմպիադան: Հայ պատանի մաթեմատիկոսները նվաճել են երկու արծաթե մեդալ, մեկ բրոնզե մեդալ, երկու գովասանագիր են ստացել: Նախորդ տարվա համեմատ երեք բրոնզե մեդալ պակաս ունենք, ինչը պայմանավորված է թիմի թարմացմամբ: Մեդալների որակը պահում ենք, և արդեն հաջորդ տարի ոսկու խնդիր պետք է դնել: Շնորհավոր մեր թիմի անդամներին և նրանց մարզիչներին:

Հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ ֆիզիկոսները վերադարձել էին հինգ բրոնզե մեդալով: Սպասում ենք մյուս թիմերի արդյունքներին` քիմիայից, կենսաբանությունից, աստղագիտությունից: