Search
Close this search box.

«Ժամանակ». Իշխանությունը Հրայր Թովմասյանի դեմ քրեական մեղադրանք կներկայացնի

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանին տված իր հարցազրույցում Սահմանադրական դատարանը դրա նախագահ Հրայր Թովմասյանի կողմից սեփականաշնորհելը համեմատեց նոտարական գրասենյակի սեփականաշնորհման հետ:

Պարզվում է՝ այս համեմատությունը պատահական չէ: Արդարադատության նախարար աշխատած տարիներին Թովմասյանը սեփականաշնորհել է մի քանի նոտարական գրասենյակներ, եւ իշխանությունը մտադիր է առաջիկայում այդ գործերով քրեական մեղադրանք ներկայացնել Թովմասյանին»: