Search
Close this search box.

Պապը ալկոհոլային խմիչքով սպանել է նորածին թոռանը

Պեկինում տարեց տղամարդը սպանել է նորածին թոռանը` նրան ալկոհոլային խմիչք տալով, հաղորդում է ria.ru լրատվականը:

Ողբերգությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ընտանիքը տոնում էր երեխայի ծննդյան մեկամսյակը։

Երեխայի պապը նրան գրկած կենաց է ասել, այնուհետև բաժակի ալկոհոլը խմեցրել նրան։ Դա տեսնելով` մայրը խլել է երեխային սկեսրայրի ձեռքից, բայց նորածնին չի օգնել նույնիսկ հոսպիտալացումը: Երեխան կես ժամ անց մահացել է։

Բժիշկները ախտորոշել են նրա մոտ ալկոհոլային թունավորում։

Մայրը, որդու մահվան մասին իմանալուց հետո, ծեծի է ենթարկել ամուսնու հորը։