Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ողբերգական դեպք Փարաքարում. 51-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջնակին. վերջինը տեղում մահացել է

Այսօր՝ հուլիսի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ից ժամը 18։00-ն ընկած ժամանակահատվածում 51-ամյա Վարդան Ե.-ն իր վարած Mercedes մակնիշի 35 AՍ 299 համարանիշի ավտոմեքենայով Երևանյան խճուղում՝ Սուրբ Հարություն եկեղեցու հարևանությամբ, հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել Երևանյան խճուղու բնակիչ՝ 13-ամյա Արփինե Գևորգյանին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկված երեխան տեղում մահացել է։

Վարորդը փախուստի չի դիմել, սակայն դեպքի վայրի հարևանությամբ մի քանի բնակվող երիտասարդներ փորձել են հաշվեհարդար տեսնել վարորդի հետ, սակայն ճանապարհային ոստիկաններին ու քննիչներին հաջողվել է վարորդին փախցնել դեպքի վայրից, իսկ զայրացած բնակիչները քարերով ավտոմեքենան ամբողջովին ջարդել են՝ թե դիմապակին, թե հետևի և թե կողային ապակիները, ոտքերով էլ հարվածել են ավտոմեքենային։

Ավտոմեքենան վնասելու փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։