Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արթուր Վանեցյանը ժամանել է Իջևան

Այս պահին Իջևանում է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

Վերջինը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:

ԱԱԾ տնօրենն Իջևանում է երեկ տեղի ունեցած լարված միջադեպի հետևանքով:

Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել իրավապահ համակարգին, մասնավորապես՝ ոստիկանությանը և ԱԱԾ-ին զբաղվել խնդրով: