Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ ոստիկանապետը՝ Իջևանի դեպքերի մասին

Հուլիսի 17-ին երեկոյան Իջևանում անտառահատումների պահանջով ճանապարհը փակած ցուցարարների և ոստիկանության ծառայողների միջև բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով ոստիկանության ծառայողներ ու քաղաքացիներ են վիրավորվել: Երեկվանից Իջևանում է գտնվում ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը և ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ: Բախումների հետևանքով ոստիկանության 12 ծառայողներ են վիրավորվել և տեղափոխվել Իջևանի ԲԿ, այնուհետև ութ ոստիկան տեղափոխվել է Երևան: Այս պահի ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը պատասխանում է լրագրողների հարցերին: