Search
Close this search box.

Ո՞ր դատավորներն են սեռական ոտնձգություն կատարում արդարադատության նկատմամբ. Գլխավոր դատախզի նախկին տեղակալը փակագծեր է բացում

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Իսկ ինչ֊որ մեկը կասկածում է, որ դատական համակարգի որոշ ներկայացուցիչներ դեռ գործում են հին «ավանդական» մեթոդներով, բացառապես իրենց «տերերի» հանձնարարություններով և հրամաններով…
Այո’, այդ տեսակ դատավորներն անհամատեղելի են այսօրվա իրականության հետ և պետք է գիտակցեն, որ շուրջ երեսուն տարի ժողովրդին ու արդարությանը օտարել են իրարից…

Հ.Գ. Գործող դատական համակարգում առնվազն երկու գործող դատավոր անհամատեղելի են ներկա իրականությանը… Հիմա միքայել մելքումյանին կամ կարինե բաղդասարյանին ուզում եք վեթթինգի ենթարկեք, ուզում եք «գնդակահարեք», միեւնույնն է նրանք «լույսի արագությամբ» դեռ «վազում են» իրենց նախկին տերերի մոտ, ստանում պատվերը և սեռական ոտնձգություն կատարում արդարադատության նկատմամբ…
Սույն դատավորներն այդպես էլ չհասկացան, որ արդարադատությանը տրորելու իրենց «աճպարարությունը» ձախողված է…
Վճռաբեկ դատարանն այս անորակ կատեգորիայի դատավորներին բառիս բուն իմաստով «փրկեց» Մարդու իրավունքների եվրոպական դատարանում խայտառակ լինելուց…
Սակայն միևնույնն է դրանք հրաժարվելու են դատավորի պաշտոնից և … թող չկասկածեն…