Search
Close this search box.

Մանրամասներ՝ Իջևանում ցուցարարների և ոստիկանների միջև բախումից հետո հոսպիտալացվել անձանց առողջական վիճակից

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է.

Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով կեսգիշերի դրությամբ Իջևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 13 անձ։ Տուժողներն անցում են անհրաժեշտ ծավալով հետազոտություններ։

Վնասվածքները հիմնականում քերծվածքների կամ թեթև սալջարդերի տեսքով են։ Վերջիններս գտնվում են բժիշկների հսկողության տակ, մի մասը կրկնակի հետազոտությունից հետո դուրս կգրվի։