Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հորդորը

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել` հորդորելով խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները: Գրառմանը կից` նախարարը կիսվել է նաև տեսանյութով:

«Հարգելի՛ հայրենակիցներ…
Փրկարարը միշտ ձեր կողքին է, բայց, միևնույն ժամանակ, ձեզ էլ հորդորում եմ խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները…
Մի՛ նետեք ծխախոտի մնացորդը խոտածածկ տարածքներում:
Առանց խարույկները հանգցնելու՝ մի՛ հեռացեք հանգստյան գոտիներից:
Ապակյա դատարկ շշեր մի՛ թողեք հանգստյան գոտիներում, քանզի շրջակա միջավայրը աղտոտելուց բացի՝ ձեր վարքագիծը կարող է խոշոր և անդառնալի հրդեհի պատճառ դառնալ:
Հ.Գ. Հիշե՛ք՝ ձեր անփութությունը կարող է կյանքեր արժենալ:

Խիղճ և խաղաղություն բոլորիս…»