Search
Close this search box.

ՖՈՏՈ. Արտակարգ դեպք Երևանում. MAZ բեռնատարով Շորժա տեղափոխվող կոնտեյները բախվել է Խանջյան փողոցի թունելի պատին և ընկել

Այսօր՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։45-ի սահմաններում MAZ մակնիշի 02 ՏՕ 630 համարանիշի ավտոմեքենան Խանջյան փողոցից դեպի Հերացի փողոց ընթանալիս Խանջյան փողոցի թունելի սկզբնամասում կցորդիչի վրա տեղադրված կոնտեյները պատին վերևի հատվածում բախվել է պատին և ընկել։

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝  բարեբախտարբար, տուժածներ չկան, սակայն կոնտեյների ընկնելու հետևանքով վնասվել է նշված հատվածով անցնող Վազ 2106 մակնիշի 34 OQ 534 համարանիշի ավտոմեքենայի առջևի հատվածը։

Այս պահին դեպքի վայր է բերվել վերամբարձ կռունկ, որպեսզի կոնտեյները տեղափոխվի անվտանգ վայր։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։