Search
Close this search box.

«Փաստ». Միտումնավոր սկանդալ՝ Սամվել Կարապետյանից աջակցություն ստանալու համար

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ոմն գործարար Վահե Պարազյանի հաղորդման հիման վրա Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդուն՝ Նարեկ Կարապետյանին և նրա ընկերոջը: «Փաստ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ տուժող ներկայացող Վահե Պարազյանը 1,5 տարվա ազատազրկման է դատապարտված եղել ՌԴ-ում՝ մարդ առևանգելու և խոշտանգելու համար:

Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ գրավի դիմաց ազատության մեջ հայտնված Պարազյանը իր վճռի վերաբերյալ ՌԴ դատարանի որոշումից առաջ միտումնավոր սկանդալ է հրահրել Սամվել Կարապետյանի եղբորորդու անվան շուրջ, որպեսզի Նարեկ Կարապետյանի դեմ իր բողոքը իրավապահներից վերցնելու դիմաց Սամվել Կարապետյանը աջակցի իրեն ՌԴ-ում քրեական պատասխանատվությունից խուսափելու համար:

Սակայն, ըստ մեր աղբյուրների, Կարապետյանները մերժել են Պարազյանի առաջարկած «բարտերը», որից հետո վերջինս սկսել է հարցազրույցներ տալ՝ ներկայանալով զոհի կարգավիճակում:

Հավելենք, որ Վահե Պարազյանի ընտանիքի այլ անդամներ ևս տարբեր մութ պատմությունների ու քրեական գործերի մեջ են ներգրավված, որոնց կանդրադառնանք առաջիկայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: