Search
Close this search box.

6-րդ վարչությունը զբաղվում է Իջևանի հիմնարկների հարցերով

ՀՀ ոստիկանության կազմակերպած հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունը քննություն է կատարում Իջեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկությունների՝ մշակույթի կենտրոնի, արվեստի դպրոցի, մարզադպրոցի, կոմունալ հիմնարկության գործունեության վերաբերյալ։

Ոստիկանության աշխատողներին հետաքրքրում է, թե այդ հիմնարկների աշխատողները ո՞ր ժամին են աշխատանքի գնացել, ե՞րբ վերջացրել նրանց աշխատանքային օրը, քարտերի՞ միջոցով, իրե՞նք են ստացել իրենց աշխատավարձեըը եւ այլն։

Այդ հիմնարկների աշխատողները դժգոհել են, որ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցների կողմից ոչ աշխատանքային ժամերին քննության կանչելը իրենց անհանգստացնում, վիրավորում է իրենց։

Իջեւան քաղաքի մշակույթի կենտրոնի գեղմասվար Գայանե Չապուխյանի կարծիքով Իջեւանը մշակութային և մարզական նվաճումներ ունի, հռչակվել է Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք։ Նա ասաց, որ իրենց համար վիրավորական էր, երբ մի քանի օր առաջ փորձել են իրենց ոստիկանության շենք կանչել։

Գայանեն հայտնեց, որ իրենք նաեւ իրենց հանգստի ժամերի հաշվին զոհված ոստիկանների մասին ֆիլմ են պատրաստել, մշակութային միջոցառումներ կազմակերպել, տիկնիկային ներկայացումներ բեմադրել Իջեւանի սահմանամերձ գյուղերում, իրենք չէին կարող մշտապես գտնվել իրենց աշխատասենյակներում։ Գ․ Չապուխյանը նշեց 2018թ․ նոյեմբերի 7-ին Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնում ոստիկաններին նվիրված միջոցառման մասին , որը վարել է իր ինքը։

Իջեւան քաղաքում շատերը համոզված են, որ ոստիկանության կազմակերպված հանցագործություների դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից Իջեւանի քաղաքապետարանի ենթակա հիմնարկներում կատարվող քննությունը կապված է Իջեւանում առաջիկայում տեղի ունենալիք համայնքի ղեկավարի ընտրությունների հետ։

Իշխող քաղաքական ուժը ցանկանում է իր թեկնածուին առաջադրել այդ ընտրություններում,այդ թեկնածուի հաղթանակին կնպաստի այն, որ 2011թվականից Իջեւանը ղեկավարող Վարդան Ղալումյանը չառաջադրի իր թեկնածությունը։

Դիլիջանում«Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովի ժամանակ, հունիսի 21-ին Վարդան Ղալումյանը լրագրողների հետ հարցազրույցում ժխտեց,որ նոր իշխանության կողմից իր վրա ճնշումներ են գործադրվում։

Իջեւան համայնքի ղեկավարի ընտրությունները նախատեսված են այս տարվա սեպտեմբերի 20-ին։ Սակայն Իջեւանում համայնքների միավորումից հետո հավանական է, որ խոշորացված Իջեւան համայնքի ղեկավարի ընտրությունները կկայանան ընթացիկ տարվա դեկտեմբերին։

ՏԵՍԱՆԿՅՈՒՆ
Տավուշի մարզի անկախ լրատվական