Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Երևանում. հեռուստաաշտարակի հարևանութամբ Skania մակնիշի ցեմենտ տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է

Այսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Skania 113 M մակնիշի 981 ՍՕ 64 համարանիշի ավտոմեքենան Դավիթ Բեկի պողոտայում, ժողովրդին հայտնի «Սարի Թաղի կալցեվոյից» դեպի հեռուստաաշտարակ տանող ճանապարհին, դեռևս անհայտ պայմաններում, կողաշրջվել է:

Shamshayn.com-ի փոխանցմամբ՝  վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորնեոր չկան: Դեպքի վայր են ժամաել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, ովքեր վարորդի և քաղաքացիների օգնությամբ փորձում են վերամբարձ կռունկով դարձի բերել մեքենան: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: