Search
Close this search box.

Սևանի կանաչելու հանգամանքը ազդել է նաև Սասուն Միքայելյանի բիզնեսի վրա

Արդեն հայտնել ենք այն մասին, որ նախօրեին Սևանի տնտեսվարողները փակել Էին Երևան-Սևան մայրուղին և բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանք պնդում էին, որ կանաչ Սևանի ու թունավորման մասին խոսակցություններից հետո այցելուների թիվը լողափեր կտրուկ նվազել է: Տնտեսվարողները պահանջում են իշխանություններից՝ եթե ջուրը թունավոր է, թող կարատնին հայտարարեն, իսկ եթե թունավոր չէ, թող ֆլեշմոբ անեն ու ցույց տան դա:

Ակցիայի մասնակիցների հետ Գեղարքունիքի մարզից ընտրված պատգամավորների փոխարեն, որքան էլ տարօրինակ էր, հանդիպեց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, և ակցիայի մասնակիցների ներկայությամբ նախազգուշացրեց իշխանություններին և մինչև չորեքշաբթի` ասել է թե երկու օր, ժամանակ տվեց. «Եթե այդ օրը հայտարարություն չլինի, ես գալու եմ իրար հետ ճանապարհը փակենք: Սա թող լինի նախազգուշացում»: ԱԺ պատգամավորը նաև պատրաստակամություն հայտնեց գնալ ու լողալ Սևանա լճում:

Տարօրինակ է, ինչու է Միքայելյան Սասունը իր տարածքի խնդիրները թողել ու Գեղարքունիքի մարզի խնդիրներով մտահոգվում: Պարզվում է` պատգամավոր Սասուն Միքայելյանը մտահոգվելու սեփական պատճառն ունի: Նախկին իշխանությունների օրոք Սասուն Միքայելյանը հասցրել էր ձեռք բերել Սևանի լողափերից մեկը և այն անվանել հարազատ ծննդավայրի անունով` Վանատուր:

Թեպետ Վանատուրը լավ կահավորված լողափերից մեկն է Սևանում, սակայն Սևանի կանաչելու հանգամանքը ասում են ազդել է նաև Սասուն Միքայելյանի բիզնեսի վրա, Վանատուրում հանգստացողների թիվն էլ է կրճատվել:
Եվ ամենևին զարմանալի չի լինի, որ վաղը Սասուն Միքայելյանը միանա ցուցարարներին ու փակի Սևան-Երևան ճանապարհը:

Armlife.am