Search
Close this search box.

Սպանություն Աբովյան քաղաքում․ դպրոցի բակում հայտնաբերվել է 34-ամյա երիտասարդի դի, կողքին դանակ

Կոտայքի մարզում այսօր՝ հուլիսի 15-ին, սպանություն է տեղի ունեցել, հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 23:00-ի սահմաններում Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Թիվ 7 դպրոցի շենքի բակում տղամարդու դի կա:

Սպանվածի կողքին հայտնաբերվել է դանակ, եղել են արնանման հետքեր և հողաթափ:

Հայտնաբերվել է նաև ինքնաձիգից արձակված 1 պարկուճ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ըստ աղբյուրի՝ սպանվածը 34-ամյա Վազգեն Գևորգյանն էր: