Search
Close this search box.

ՖՈՏՈ. Արտակարգ դեպք Արարատի մարզում. «Գազելը» վրաերթի է ենթարկել 18-ամյա հետիոտնին, հարվածել բենզատարին, բարձրությունից ընկել ու բախվել Opel-ին

Հուլիսի 14-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում «Գազել» մակնիշի 22 ՍՍ 506 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել հանդիպակած գոտի, վրաերթի ենթարկել 18 տարեկան հետիոտնին, այնուհետեև բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ԶԻԼ (բենզատար) 32 ՕԼ 117 համարանիշի ավտոմեքենային, առաջ ընթանալով բախվել ցանցապատ ցանկապատին, և մոտ 1 մետր բարձրությունից ընկել և բախվել Շիրազի փողոցի 48 շենքի բակում կայանված Opel մակնիշի 34 VR 454 համարանիշի ավտոմեքենային:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկված հետիոտնը, ում առաջինը օգնության են հասել բնակիչները, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Վեդիի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Վեդի բժշկական կենտրոնից երեխային Երևանի «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն են ուղեկցել ՃՈ վաշտի հրամանատար Վ. Էվինյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Վահան Աղդաշյանը:

Կայքը հայտնում է նաև, որ եթե «Գազելը» բենզատար ավտոմեքենային չբախվեր, ապա մխրճվելու էր շենքի բակում բանակի քեֆի նպատակով հավաքված և խնջույք կազմակերպած բազմության մեջ, ինչը կարող էր անկախատեսելի հետևանքներ ունենալ: Մարդիկ իրենց երեխային, հարազատին բանակ էին ճանապարհում ու երջանիկ պատահականությամբ այդ քեֆը չի մթագնվել:

Կայքի  տեղեկություններով, վրաերթի ենթարկվածը մասնակցում էր բանակի այդ քեֆին, իսկ 2 օր հետո ինքն էր զորակոչվելու: