Search
Close this search box.

Երեւանում հայտնաբերվել է 30-ամյա տղամարդու կախված դի․ նա հայտնի ընկերություններից մեկի փոխտնօրենն էր

Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բանժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 13-ին, Երևանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 23։15-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մ. Իզմիրլյան բժշկական կենտրոնի հետնամասում գտնվող պահեստ, որտեղ հայտնաբերել է տղամարդու կախված դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ՝ 30-ամյա Վահան Դ.-ն էր։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Աղբյուրի տեղեկութուններով՝ մահացածն աշխատում էր Երևանում գործող հայտնի ՍՊԸ-ներից մեկում՝ որպես տնօրենի տեղակալ։