Search
Close this search box.

Կրակոցներ՝ Սյունիքում. հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել են 29-ամյա և 24-ամյա եղբայրները

Հուլիսի 13-ին կրակոցներ են տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝  ժամը 19։00-ի սահմաններում Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Խնձորեսկ գյուղի բնակիչներ՝ 29-ամյա Աշոտ Ավանյանը, ով հիվանդանոց է ընդունվել «որովայնի շոշափող հրազենային վիրավորում, աջ բազկի և ձախ ազդրի միջանցիկ հրազենային վիրավորում» ախտորոշմամբ, և 24-ամյա Թևոս Ավանյանը, ով հիվանդանոց է ընդունվել «աջ ազդրի կույր հրազենային վիրավորում» ախտորոշմամբ։

Փաստի առթիվ Գորիսի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ վիրավոր Ա. և Թ. Ավանյանները եղբայրներ են։